CNN-ի թղթակիցը Ռուսաստանին «հարբած ընկեր» է անվանել
Ամերիկյան CNN հեռուստաալիքի թղթակից Ջիմ Շիուտոն «Երեկոյան շոու Սթիվեն Քոլբերթի հետ» (The Late Show with Stephen Colbert) հաղորդման ժամանակ ռուսներին «հարբեցող» է անվանել:
Ինչպես նշում է Mediaite-ը, այս մասին Շիուտոն հայտարարել է Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու վտանգների մասին իր նոր գրքի քննարկման ժամանակ:
«Ռուսաստանն ասես խնջույքի ժամանակ հարբած ընկերդ լինի, իսկ հարբած ընկերները հաճախ վտանգավոր են»,- ասել է թղթակիցը:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի նկատմամբ գաղտնի հարձակումներ են իրականացնում և որ Միացյալ Նահանգները որոշ ոլորտներում խոցելի է երկու թշնամիների առաջ:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մեծ, բայց «կարճաժամկետ» սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, մինչդեռ Չինաստանի սպառնալիքն ավելի լուրջ ու «երկարաժամկետ» է: