Թրամփ. ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
«Միացյալ Նահանգները ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի Անկախության օրվան ընդառաջ վարչապետ Մամուկա Բախտաձեին հղած նամակում:
«Մենք ճանաչում ենք Վրաստանի ինքնիշխան ժողովրդի` արևմտյան կողմնորոշումն ընտրելու իրավունքը: ԱՄՆ-ը մշտապես հիշում է այն ավանդի մասին, որ ներդրել է Վրաստանը համաշխարհային անվտանգության գործում, ինչպես նաև այն հանձնառությունները, որ ստանձնել է ձեր երկիրը ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում իրականացվող գործողության շրջանակներում», - գրել է Թրամփը: