Պտտահողմ, մրրիկներ. ԱՄՆ-ում տները «կախված են մնացել օդում» (տեսանյութ)
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում եղանակային արտակարգ պայմաններ են: Վատ եղանակի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել:
Միսսուրի նահանգի Ջեֆերսոն քաղաքին պատուհասած պտտահողմի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Պտտահողմը լուրջ վնաս է հասցրել մի քանի շինությունների: Հողմը տարբեր բեկորներ քշել-հասցրել է մինչև 4 կմ բարձրության:
Ուժգին մրրիկները ավերածություններ են արել նաև Օկլահոմա նահանգում: Հեղեղների պատճառով գետը դուրս է եկել ափերից: Մարդիկ ստիպված են եղել հեռանալ տներից, որոնք բառացիորեն կախված են մնացել օդում: