Փարիզում 45 մլն եվրո արժողությամբ ադամանդ են գողացել
Փարիզում 45 մլն եվրո արժեքով ադամանդ են գողացել։ France Bleu ռադիոկայանի հաղորդմամբ՝ կողոպտել են Կանաչների կուսակցությունից Գվինեայի նախագահի նախկին թեկնածու Մարի-Մադլեն-Դիուբատեին։
Դեպքը տեղի է ունեցել Warwick հյուրանոցում։ Քաղաքական գործիչը հանդիպել է 2 մարդու, ովքեր ներկայացել են իբրև թանկարժեք քարերի ոլորտում մեծ փորձով ռուս գեմոլոգներ։
Չարագործներն ադամանդը գնահատել են 45 մլն եվրո և նույնիսկ վկայագիր տվել քաղաքական գործչին։ Նրանք աննկատ փոխարինել են իսկական քարը կեղծով։ Տղամարդիկ հասցրել էին անհետանալ, մինչ Դիուբատեն կհասկանար, որ իրեն խաբել են։
Ֆրանսիական ոստիկանությունը գողության փաստով հետաքննություն է սկսել։ Կողոպտիչների ինքնության և քաղաքացիության մասին դեռևս չի հաղորդվում։