Ջուլիան Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ նոր մեղադրանքների առաջադրումից հետո ԱՄՆ-ում նրան սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում: Այդ մասին հայտնել ԱՄՆ արդարադատության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ Ասանժին մեղադրանք է առաջադրվել ևս 17 կետով, այդ թվում՝ «Լրտեսության մասին» օրենքի խախտման և գաղտնի տեղեկատվության բացահայտման դրվագներով: Նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել համակարգիչը «կոտրելու» համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ եթե նա մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է առավելագույն պատիժ՝ յուրաքանչյուր կետով տասը տարվա ազատազրկում: Եվ նախկին մեղադրանքի համար նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում: