Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Ռուսաստանի հետ երկխոսությունից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելու հավանականությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ոչ»,- Կիևում կայացած համաժողովում պատասխանել է Զելենսկին Հանրային հեռուստատեսության լրագրողի հարցին, թե արդյոք բանակցություններ են լինելու Ռուսաստանի հետ, թե ոչ:
Նշվում է, որ դրանից հետո ելույթի ընթացքում Ուկրաինայի նոր նախագահը Ռուսաստանը մի քանի անգամ անվանել է «ագրեսոր»:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Զելենսկին կարող է հանրահավաք անցկացնել Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու հարցի մասին: