Չինուհին նոր մեքենայի համար 18 հազար դոլարը վճարել է մանրադրամով
Չինուհին նոր մեքենայի համար մանրադրամով վճարել է ավելի քան 30 հազար յուան (մոտ 18 հազար դոլար)։ Այս մասին հայտնում է Beijing Youth Daily-ն։
Պարբերականի հաղորդմամբ՝ Չինաստանի արևելյան Հեբեյ նահանգի բնակչուհին գնել է նոր Volkswagen Passat։ Դրա համար նա վճարել է 1 յուան անվանական արժեքով ($0,14) 131 492 հատ մետաղադրամ։
Ավտոսրահի մենեջերի խոսքով՝ մետաղադրամները 3 օր շարունակ հաշվել են 16 աշխատակիցներ։ Մետաղադրամների հետ տևական շփումից նրանց ձեռքերը սևացել են։