Այսօր՝ 11 օգոստոսի 2020թ., 00:00
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ի՞նչ է անում «նոր» Հայաստանի կառավարությունը ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ուշադիր հետեւել է Բելառուսում իրադարձությունների զարգացմանը Երկու տղամարդ եւ մի կին 30 տարվա ազատազրկման են դատապարտվել՝ նախագահի շարասյան վրա քարեր նետելու համար Բելառուսի ՆԳՆ-ն հայտնում է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին Ռոման Շիրոկովը հարձակվել է մրցավարի վրա, վնասել նրա աչքը (լուսանկար) Լիբանանում հացը կարող է մոտ երկուսուկես շաբաթից սպառվել Ձեր ռասիստական արտաքին քաղաքականությունը տրագիկոմեդիա է. Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին Երեւանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի «Շիրակի» նախագահ ԱՄՆ-ը Բելառուսի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Ի՞նչ է սա, եթե ոչ մինչև իշխանության ղեկը ստանձնելը որդեգրած սկզբունքների դավաճանություն․ Աննա Կոստանյան Մինսկում գիշերային ցույցերի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ուժայինների խմբի մեջ Արման Սահակյան․ Իմ համար բարդ որոշում ենք կայացրել՝ լքում եմ «Շիրակի» նախագահի պաշտոնը Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով․ Ջոն Բոլթոն Հա, մոռացել էի, Մաշտոցի պուրակում սրճարան եք կառուցում․ Արսեն Բաբայան Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել են արձակուրդից Արտակարգ դեպք Երեւանում. հայրն ու որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Լիբանանի նախագահը նախարարների կաբինետին խնդրել է շարունակել աշխատանքը՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը Հայաստանում գինու եւ կոնյակի արտադրությունը կրկնակի կրճատվել է Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում. Արցախի նախագահ Ո՞ւմ վախեցնեն, ի՞նձ վախեցնեն, ես ինքս եմ ամբողջ կյանքում վախեցրել․ Վլադիմիր Գասպարյան Չեմ տեսնում այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել․ Սիրանուշ Սահակյան Ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայ Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Ռուբեն Մելիքյան Երբ պետությանը վտանգ է սպառնում՝ արդեն գործ ունեն իմ տեսակի հետ․ ես ցանկացած ձեռնոց բարձրացնող եմ․ Վլադիմիր Գասպարյան Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ ԱԺ-ի դիմացից բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ Սեւրի պայմանագիրը տարածաշրջանում նոր քաղաքական աշխարհակարգի եւ կայուն խաղաղության հասնելու կռվան է. «Ժառանգությունը» Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ Առողջապահության նախարարը ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, իր համար «պռադոներ» առնելու պահանջներ ներկայացնելուց Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում էին իրականացնում հանուն Ամուլսարի. Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին․ (տեսանյութ) «Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի խոշորագույն գործարաններից մեկի աշխատակիցները գործադուլ են հայտարարել «անարդար» ընտրությունների պատճառով «Ընտրությունները ժողովրդավարական չափանիշների համաձայն չեն անցել»․ Գերմանիան՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների մասին Դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հաշտվել են եւ Դոմինիկներում հանգստից հետո ԱՄն վերադարձել Փաշինյանն ասում էր՝ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն է հաստատվել, բայց ... Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումը չի կայանա Ռոբերտ Լևանդովսկին՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Դոլարն ու ռուբլին թանկացել են Լուկաշենկո. Բելառուսում ինտերնետն անջատում են արտասահմանից Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով Մկոյանին եւ նրա ընտանիքին սպառնում են սպանել Ի՞նչ է իրենից ներկայացնում Սեւրի պայմանագիրը Իրաքի հայկական համայնքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 90․700 դոլար Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. Փաստաբանական խումբ Կիրանց. Սահմանապահ գյուղի նոր կոթող-անձնագիրը (Լուսանկարներ) Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Մայք Թայսոնի և Ռոյ Ջոնսի մենամարտը հետաձգվել է Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում՝ ձայների 80,23%–ով Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով. կա 5 մահ «Անտարեսի» Արմենի երկակի ստանդարտները Անդրեա Պիրլո․ Պատրաստ եմ այս զարմանալի հնարավորությանը Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Մինսկում սկսել են ցրել ցուցարարներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ Թուրքիայում Էրդողանին կոչ են անում աշխատանքից հեռացնել իր փեսային Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին Պոլա Յակուբյան.Կոչ եմ անում բանակի հրամանատարին դադարել կատարել մաֆիայի հրամանները «Տոտենհեմը» ցանկանում է վարձակալել Գարեթ Բեյլին Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Saudi Aramco-ի շահույթը նվազել է 73 տոկոսով Կուբայի իշխանությունները կրկին լոքդաուն են սահմանում Հավանայում Լաս Վեգասի տակ ևս մի Loop կկառուցվի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում Ford-ն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամ է թանկարժեք իրերի համաշխարհային շուկայում Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում Իրանը կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ին զբաղվել Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային ծրագրով Բիլ Գեյթսը համարում է TikTok-ի հետ գործարքը որպես «թույնով լի բաժակ» Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին
Հարցում

Արմեն Սարգսյան․ «Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց»

Եվրասիան այսօր աշխարհում տեղի ունեցող մեծ զարգացման ու իրադարձությունների կենտրոնն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ այսօր Ալմաթիում ելույթ ունենալով Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի բացմանը։

Ընդգծելով, որ 2000-ականների սկզբին իր դերակատարումն է ունեցել ֆորումի ստեղծման աշխատանքներում, նա շարունակել է․ - «Ես կարող եմ այս ֆորումն անվանել ինստիտուտ, որը հսկայական ազդեցություն ունի ոչ միայն լրագրողական միջավայրի, այլև ընդհանրապես եվրասիականության հասկացության ու ողջ մեդիայի վրա»:

«Իրականություն է դարձել Եվրասիական տնտեսական համագործակցությունը, որը, հուսով ենք, կդառնա ևս մեկ կամուրջ՝ ծառայելու այն գլխավոր նպատակին, որի մասին մտածում ենք: Դա ժողովուրդների, մշակույթների ու քաղաքակրթությունների փոխադարձ բարեկամությունն է: Եվ ես ուզում եմ տեսնել այն օրը, երբ Եվրասիական տնտեսական համագործակցությունն ու Եվրամիությունը լուրջ բանակցություններ կսկսեն խորը համագործակցության մասին», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Նշելով, որ մեդիայի գաղափարը վերջին տարիներին մեծ փոփոխություններ է կրել, Սարգսյանն ասել է․ - «Կարծում եմ, որ Եվրասիական մեդիա ֆորումի ապագան իրական մեդիան է, այն վիրտուալ կյանքը, որն ապրում ենք: Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի մի քանի ժամ, իսկ ոմանք՝ շատ ավելի ժամանակ են անցկացնում վիրտուալ տարածքում, որը դարձել է շատ ավելի ընդգրկուն, քան պարզապես լուրերը, լրագրությունը կամ տեղեկատվության հաղորդումը: Դա մեր կյանքի մասն է: Սա ինդուստրիալ հեղափոխության փոքր գործիքը կամ արտադրանքն է, որն իր մեջ ներառում է տեղեկատվություն մեր կյանքի, մեր տնտեսական հարաբերությունների, մեր լուսանկարների, ընտանիքի, բանկերի հետ մեր ֆինանսական հարաբերությունների մասին»:

«Մեդիայի, վիրտուալ տարածքի դերակատարումը մեծ ազդեցություն է ունենում, թե ինչպես է ծնվում քաղաքականությունը, գաղափարները, ինչպես են դրանք իրականություն դառնում: Այն մեդիան, որից սկսել էինք 20 տարի առաջ, այլևս նախկինը չէ: Այդ մեդիան այն երկրորդ վիրտուալ աշխարհն է, որում ապրում ենք: Այն ավելի ու ավելի շատ է ազդեցություն ունենում այն իրական աշխարհի վրա, որում ֆիզիկապես ենք ապրում, և ինչ-որ առումով, դրանք ձուլվում են: Շատ կարևոր մարդկային արժեքներ, ներառյալ այն, թե ինչպես ենք վերաբերվում այս մոլորակին, ժողովրդավարությանը, ևս փոխվելու են: Մենք պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Սարգսյանը:

Ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականություն» խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում՝ պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: Ֆորումի բացմանը հնչել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ալմաթիի քաղաքապետի ողջույնի խոսքերը։

Հիշեցնենք, Ալմաթիում անցկացվող ֆորումին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

website by Sargssyan