Այսօր՝ 09 ապրիլի 2020թ., 00:00
Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ. Փաշինյանի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումները Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել. հայտարարվել է հետախուզում Եվրոպական երկրի որևէ դատավոր քթի վիրահատության պատճառով այս պայմաններում դատական նիստը չէր հետաձգի. փաստաբան Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն «Բավարիայի» ղեկավար․ Մարզական խնդիրներից եւ տնտեսական կորուստներից խուսափելու համար պետք է վերսկսել մրցաշրջանը Ռ․ Քոչարյանի խափանման ձևի փոփոխության միջնորդությունը չքննելն արհամարհանք է ՀՀ օրենսդրության հանդեպ. իրավապաշտպան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Արսեն Թորոսյան Աղքատ երկրում, ինչպիսին ՀՀ-ն է, պաշտոնյաների պարգեւավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն.Ստեփան Դանիելյան Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին․ Araratnews.am Արևմտյան ժողովրդավարությունը խաղաղության եւ փրկության չի բերում. Խամենեի Guardian. Մեծ Բրիտանիայում նախատեսում են կարանտինը երկարացնել Արցախում կորոնավիրուսով ախտորոշված անձանցից մեկը ՀՀ քաղաքացի է ՄԱԿ-ը անհանգստություն է հայտնել՝ կապված աշխարհում մարդու իրավունքների համար համավարակի հետեւանքների հետ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան համաձայնության հասան. նավթի գները կաճեն Ավագ Հինգշաբթիի արարողությունները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շիրակում կորոնավիրուսով վարակման 13 դեպք կա, 1 հոգի ապաքինվել է. Շիրակի մարզպետ Կորոնավիրուսի հետեւանքով տնտեսական աննախադեպ անկում է լինելու Իրավիճակի պատասխանատուն, բացի Փաշինյանից, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է. Հ. Ալումյան Իտալիայում պատրաստվում են վերսկսել ֆուտբոլային առաջնությունները ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն Գազի հարցում անհրաժեշտ է գիծ անցկացնել քաղաքական եւ տնտեսական բաղադրիչների միջեւ. տնտեսագետ ԱԱԾ-ում ներկայացրել եմ քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը և իմ խորհրդատվական կարծիքը․ Հակոբ Ճաղարյան Ադրբեջանը որոշեց հետ չմնալ Հայաստանից Ի՞նչ են ցույց տալիս ԱԺ աշխատակազմի գործունեության արտաքին անկախ աուդիտի արդյունքները Դմիտրի Պեսկովը Պուտինի հետ հանդիպմանը «վիրուսների արգելափակչով» է ներկայացել Կորոնավիրուսը չի խանգարի. Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են. Սուրեն Պապիկյան Գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց են հայտնաբերել Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից Հայաստանին աջակցելու լուրերի մասին Դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է. այս անգամ էժանացել է ավելի քան 3,5 դրամով. Եվոն նույնպես էժանացել է Հայկ Մարությանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 429 հազար դրամ, փոխանցել է Շտապբուժօգնության հաշվեհամարին Ինչպե՞ս պաշտպանել տնային ձեռնասուններին կորոնավիրուսից Մոտ 70 ՀՀ քաղաքացիներ Թուրքիայից կտեղափոխվեն Հայաստան եւ 14 օր կարանտին կանցնեն. ԱԳՆ Հայաստանին ավելի ձեռնտու կլիներ ռուսական էներգակիրների ռուբլով գնումը. փոխվարչապետ Արցախի ՊԲ-ում անցկացվել է ռազմական խորհրդի հեռավար նիստ. Ջալալ Հարությունյանը հանձնարարականներ է տվել Տպավորիչ գոլ՝ Տաջիկստանի առաջնության մեկնարկային տուրում «Մենք կհաղթենք այդ վարակին և դա կանենք մոտ ապագայում». Դոնալդ Թրամփ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի. Հրանուշ Խառատյան Անձինք գտնվելու են կալանքի տակ, մինչև դատավորի աչքերի տակի կապտուկներն անցնեն․ փաստաբան ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը «խոպան» գնացած ՀՀ քաղաքացիներին շինաշխատանքներ կառաջարկի ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 102-րդն է Դաշտերում հայտնաբերված առեղծվածային շրջանները հնագույն ամրոցներ էին Եթե դատավոր Աննա Դանիբեկյանի՝ քթի պլաստիկ վիրահատությունն անհետաձգելի չի եղել, ապա այն մարդու իրավունքների նկատմամբ ծաղր է Ոստիկանության հայտարարությունը Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ գործողությունների վերաբերյալ Երբ են կառավարության անդամները վերջին անգամ պարգևավճար ստացել Համաշխարհային տնտեսությունը 5 տրիլիոն դոլար կկորցնի կորոնավիրուսի հետեւանքով. Bloomberg Պաշտպանների միջնորդությունը պետք է բավարարվի, ինչի հետ պլաստիկ իշխանությունը չի ուզում համակերպվել. Արա Վարդանյան Աննա Դանիբեկյանը քթի պլաստիկ վիրահատության պատճառով է հետաձգում Քոչարյանի գործով քննությունը. Մանթաշյան Պատվաստանյութեր և օժանդակ պարագաներ ձեռք բերելու համար գումար հատկացվեց Մտածում ենք պետական պարտքն ավելացնելու մասին, կան սցենարներ. Մհեր Գրիգորյան Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին, հնարավոր է, ներկայանա աշխատանքի Ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք». Արսեն Բաբայանը՝ Լենա Նազարյանին Կարագի, ձեթի, խնձորի գները շարունակում են նվազել, հացի գինն անփոփոխ է. խոզի միսը մարտին էժանացել է 700 դրամով. ՏՄՊՊՀ Երբ դա չկա, դեմոկրատիան դառնում է չարիք 2020-ին Հայաստանի տնտեսական աճը, ըստ լավատեսական սցենարի՝ 1.7 տոկոս է. ՀԲ-ի կանխատեսումը «Գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է, նա պետք է դադարեցնի պառակտման քաղաքականությունը». քաղաքագետ Ինչպե՞ս է որոշվել քաղաքացիներին 26,5 հազար դրամ աջակցություն տրամադրելու չափը. Դա բավարա՞ր է. Բաթոյանը պարզաբանեց ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է Ասուլիս՝ Ռոբերտ Քոչարյանի ձգձգվող դատավարության և դատավորի անհետացման մասին (տեսանյութ) ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը. նա կստանա իր հատվածի տեսաձայնագրությունը Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ Նուդիստներին ստիպել են բժշկական դիմակներ կրել Հայտնաբերվել է նոր օզոնային խոռոչ Ֆրանսիացի գիտնականները հայտնել են, թե ինչու են մարդիկ փռշտում արեւից Մահացել է Քլինթոն-Լևինսկի սիրային կապը բացահայտած Սպիտակ տան նախկին աշխատակցուհին Վաճառքի է հանվել 129 հազվագյուտ ավտոմեքենաների եզակի հավաքածու Կարանտինը բարենպաստ ազդեցություն է թողել պանդաների սեռական կյանքի վրա (տեսանյութ) Կորոնավիրուսի պանդեմիան կարող է դառնալ պահպանակների պակասի պատճառ. AFP Գերմանիայում ռոբոտը հիշեցնում է սոցիալական հեռավորության պահպանման եւ պաշտպանական դիմակների մասին Հնագետները հայտնաբերել են Ռամզես II-ի տաճարի՝ մինչ օրս անհայտ պահեստները Բրիտանական քարանձավում միջնադարյան սրբատեղի է հայտնաբերվել Հնդկաստանի բնակիչները «կորոնավիրուսի շնորհիվ» վերջին 30 տարում առաջին անգամ կարողացել են տեսնել Հիմալայան լեռները (լուսանկարներ). Daily Mail Նորապսակ զույգն արգելափակված է մնացել Մալդիվյան թանկարժեք հանգստավայրում Հակաճգնաժամային 7-րդ ծրագրի փաստացի մեկնարկը կտրվի վաղը, 8-10-րդինը՝ երկուշաբթի. Մհեր Գրիգորյան Խաչանով. Հնարավորության դեպքում հաճույքով կվերադառնամ Հայաստան Մաքգրեգոր. Խաբիբը ջրահարս է. Բոլորդ գիտեք՝ ով է լավագույնը Կորոնավիրուսային տարօրինակ պատմություններ Սկզբունքային գերմանացին եւ մարզիկը՝ Մարկո Ռոյս Աֆղանստանում 5 հրթիռ հարվածել է ՆԱՏՕ-ի ավիաբազայի ուղղությամբ Ներիր, Էմիլի. ամենասեքսուալ տնային կերպարի համար մրցանակը ստանում է Ռիտա Օրան
Հարցում

Լուլուն, Լիլոն, Լենան, Ասյան եւ մյուսները զինված ուժերում

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «դավադիր պատերազմի» եւ այն հրահրողների մասին, իմքայլականները որոշել են փոխել մեր երկրի զինված ուժերի հրամկազմը:

Իմքայլականները վստահ են, որ հրամանատարները պետք է վայելեն ժողովրդի մեծամասնության վստահությունը եւ աջակցությունը, իսկ նրանց որոշումը բխի բացառապես ժողովրդի մեծամասնության կամքից: Հրամկազմը բացառապես պետք է գործի Սահմանադրության երկրորդ հոդվածով:

Եւ այս համատեքստում, ըստ օդում շրջանառվող տարօրինակ լուրերի, Հայաստանի ռազմաօդային ուժերը գլխավորելու է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը, որը ստանալու է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հետախուզությունը վստահվելու է կապտամազիկ, արդեն իսկ գեներալ-լեյտենանտ Ասյա Խաչատրյանին, որն այս ոլորտում շատ մեծ փորձ ունի:

Զինված ուժերի ամենակարեւոր ուղղություններից մեկը վստահվելու է Լենա Նազարյանին, որը ստանալու է մինչ այժմ չտեսնված կոչում մեր զինված ուժերի համար՝ գեներալիսիմուս: Իսկապես, էլ ում, եթե ոչ նրան: Ասում են նաեւ, որ նրա առաջին քայլերից մեկը լինելու է նախկին եւ ներկա զինվորներին առաջարկելը տեղեկացնել նախկին հրամանատարների կողմից արված չարաշահումների մասին:

Ռազմաճակատի մի մեծ հատվածի հրամանատարությունը, ասում են, վստահվելու է գեներալ-գնդապետ Լիլիթ Մակունցին, որը վայելում է ժողովրդական զանգվածների աջակցությունը, որի վկայությունն են նրա ստացած քվեները: Նախկին հրամանատարը, ում փոխարինելու է Լիլիթ Մակունցը, բնականաբար, ժողովրդից քվե չէր ստացել եւ անգամ հանդգնել էր Արցախի պատերազմի ժամանակ խախտել հարեւան, բարեկամ ժողովրդի մարդու իրավունքները:

Հարավարեւելյան ուղղությունը վստահվելու է պատգամավոր, արդեն իսկ գեներալ-մայոր Լուլուին, Լուսինե Բադալյանին, որը եւս ունի ժողովրդի քվեն եւ դավադիր մտադրություններ չունի պատրեազմ հրահրել եւ որոշ շրջաններ հանձնել հարեւան երկրին: Ասում են, որ Լուլուի հնարավոր նշանակումը մեծ ոգեւորություն է առաջացրել հարավարեւելյան ուղղության զինծառայողների շրջանում:

Զրահատանկային զորքերը վստահվելու է մեկ այլ պատգամավորի՝ Թագուհի Ղազարյանին, որը, ասում են, ստանալու է գեներալ-գնդապետի կոչում, եւ որը խոստացել է այնպիսի տեխնոլոգիա մշակել, որ զինվորները իրենց հանդերձանքը օգտագործելիս չփչացնեն իրենց սանրվածքը:

Փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվի: Ամեն ինչ դեռ առջեւում է: Ի վերջո, իմքայլականները դեռ կարեւոր գործեր ունեն: Ասում են, որ այսուհետ զինծառայողների ծնողները, նրանց հարազատները, հորեղբոր տղաները կարող են ցանկացած պահի արգելափակել զորանոցները, այնպես, որ այնտեղ որեւէ մեկը չմտնի: Սրա փորձարկումն արդեն արվել է: Հիշո՞ւմ եք այն հեղափոխականներին, որոնք շրջափակեցին եւ կանգնեցրին նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը, ներխուժեցին այնտեղ եւ ... 

Top-News.am-ի հումորի եւ ողբերգության բաժին

website by Sargssyan