1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 25 հունիսի 2019թ., 00:00
Վրացական լարին նորից ռեկորդային չափով արժեզրկվել է Դեպի Ռուսաստան վրացական գինիների արտահանման հնարավոր արգելքը կարող է մարտահրավեր լինել բիզնեսի համար. Վրաստանի էկոնոմիկայի նախարար Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը. Կողմ էր միայն «Իմ քայլը» Պորոշենկոն առաջարկել է Վրաստանը վերանվանել Սաքարտվելո Վեցերորդ օր. Բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում եւ Փոթիում ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կա Լեհաստանի նախագահը Վրաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել Արցախի ղեկավարության հետ Երևանի խոսելաձևն անթույլատրելի է «Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական ուղին մեկընդմիշտ փակվել է».Իրանն արձագանքել է Թրամփի՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդի դեմ պատժամիջոցների սահմանմանը Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով բերեցին դատարան (լուսանկար, ուղիղ) Սորոսի ներկայացուցիչը դատի է տվել hayeli.am-ին Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպանները չեն մասնակցելու այսօր կայանալիք դատական նիստին Սաակաշվիլին պատրաստ է եւ կդիմի ամեն ինչի, անգամ ներքին ապակայունացման. Բուրջանաձե Գիտնականները գտել են ամբողջ մարմնում անբացատրելի ցավերի հնարավոր պատճառը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր աջակցությունն է հայտնել վրացական ակումբների հակառուսական ակցիաներին Սաակաշվիլին Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչ է արել Թրամփը հայտնել է, թե Իրանի հետ պատերազմ սկսելու իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության Ավտովթարում զոհված Ռեյեսի որդին պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ «Եթե Թուրքիան շարունակի գործողությունները, Հունաստանը կոշտ միջոցների կանցնի». Ցիպրաս Ֆիլիպ Կիրկորովը նոր տեսահոլովակում մերկացել է (տեսանյութ) Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. «Ոչ համահարթեցմանը» Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորները տեղափոխվել են Հայաստան Լոս Անջելեսի ռեստորոնում հաճախորդի սեղանի վրա մեծ առնետ է ընկել ԱՄՆ-ը կոալիցիա է կազմում Պարսից ծոցում ծովային ուղիների պաշտպանության համար Եթե դու որոշել ես ինչ որ մարդկանց բոմժ սարքես, դու երկի՛րն ես բոմժ սարքելու. Ռոբերտ Քոչարյան ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան Ամերիկյան անօդաչուն խոցվել է իրանական արտադրության «Հորդադ-3» ՀՕՊ համակարգով Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան զգուշացում են արել Իրանին Ադրբեջանի ԱԳ նախարարի մոտեցումն ապակառուցողական է. Աննա Նաղդալյան Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել Արայիկ Հարությունյանի ցնցող գրառումը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին մասին Ուրուգվայում բանտից փախել է իտալացի հայտնի մաֆիոզը 30 աստիճանի սկոլիոզով բանակից ազատված նախարարը՝ թենիս խաղալիս (լուսանկար) Ցուցմունք՝ ընդդեմ Յայլոյանների. Հայր ու որդի թալանել են մետրոպոլիտենը Ապրիլյանի պատերազմի գործով արդեն «նշանակվել» են անմեղները. «Կնշանակվեն» նաեւ մեղավորնե՞րը Իսկ որտե՞ղ է «սիրուն աղջիկը». ԱԺ-ում բուռն քննարկումների հետքերով Իշխանությունը մտադիր է անցնել նախագահական կառավարման. Ինչ է մտածում Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում) Բելլա Քոչարյանի և Սպիվակովի հիմնադրամի ջանքերով հիմնադրվել է Այրումի երաժշտական դպրոցը (տեսանյութ) Վրաստանում առաջարկել են ռուս զբոսաշրջիկներին Երևանի, Բաքվի և Տրապիզոնի օդանավակայաններից Թբիլիսի հասցնել անվճար ավտոբուսներով Խորհրդարանը դեռեւս արձակուրդ չի գնա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սխալմունք է. փորձագետ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում զիջել աթոռը. «չեզոքները» ոտքի են ելել «Քաղաքացիական պայմանագիրը» փակում է գրասենյակները Քոչարյանը վերցնում է նախաձեռնությունը Նախկին պաշտոնյաները խուսափել են բարեւ տալ Սերժ Սարգսյանին Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» Նոր դժգոհություն դատավորների շրջանում. Իշխանությունը հետաքրքիր կոմբինացիա է մտածել Այս հաղթանակը դեռ սկիզբն է. Կարո Փայլանը Ստամբուլի ընտրության արդյունքների մասին «Իմ քայլում» անհամաձայնություններ կան. աշխատում են փոքր խմբով, մտածում են՝ հանկարծ «ուտեչկա» չլինի Իշխանությունը ՍԴ-ի դեմ պայքարը տեղափոխել է կոմպրոմատների դաշտ. ակտիվ աշխատում են, որ հրաժարական գրեն Ինչո՞ւ են ցանկանում ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին «Մոսինը»` Արցախի նախագահի թեկնածու՞. Մովսես Հակոբյանը ամբիցիաներ է դրսեւորում Բացառիկ հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ) Թբիլիսիում ցույցերի ժամանակ ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել Պատմության մեջ մնալու է որպես այսօրվա իշխանությունների խայտառակություն. Ռոբերտ Քոչարյան Իշխանությունները վեթինգի միջոցով մաքրելու են դատական համակարգը սեփական կարծիք ունեցող դատավորներից. Ռոբերտ Քոչարյան Հայաստանը նման տիպի «բռնապետիկներ» պահելու ռեսուրս չունի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ռ. Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում մարտի մեկի համար» Ռոբերտ Քոչարյան. «Արցախը Հայաստանի համար ոչ թե բեռ է, այլ արժեք» Իհարկե, անսպասելի չէր, որ իշխանական «Հայկական ժամանակն» ինձ թիրախավորելու էր. Ռուբեն Մելիքյան «Մեր բոլոր պահանջները պետք է բավարարվեն». չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ Թբիլիսիում ցույցերը կշարունակվեն Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է Կորեայից ժամանած զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր ՀՖՖ նախագահ Վանեցյանը սենդվիչներ է պատրաստել պատանի ֆուտբոլիստների համար Վրաստանի իշխող կուսակցությունը ՆԳ նախարարից «ազատվելու» մտադրություն չունի Թրամփը կոչ է անում աշխարհի մյուս պետություններին ևս պաշտպանել Հորմուզի նեղուցը Վենետիկի հանձնաժողովը տեղյակ է ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին Քեյթ Միդլթոնի մոտ հայտնաբերվել է նույն հիվանդությունը, որով տառապում է Եղիսաբեթ 2–րդը (լուսանկար) Սաուդյան Արաբիան Իրանին նոր պատժամիջոցներով է սպառնացել Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը Ստացել եմ տեղեկություն, որ Մամեդյարով–Մնացականյան հանդիպմանը ձեռք են բերվել պայմանավորվածություններ. Նարեկ Մալյան Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի» Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել Գերմանիայում ավիավթարի հետևանքով երկու ռազմական օդանավ է կործանվել «Շնորհակալությո՛ւն, Ստամբուլ». ինչպես են Ստամբուլում տոնել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը (լուսանկարներ) «Իմ քայլի» պատգամավորներ, թոթափեք ձեր վրայից պետական դավաճանի պիտակը «ՎԵՏՕ» շարժումը՝ ԱԺ–ի դիմաց Չավուշօղլուի հայտարարությամբ՝ Թուրքիան Ս-400-ը ձեռք է բերել, չնայած ԱՄՆ սպառնալիքներին «Հենց որ հակառուսական հիստերիան ավարտվի». Պեսկովն ասել է՝ երբ ՌԴ-ն կչեղարկի դեպի Վրաստան ավիափոխադրումների արգելքը
Հարցում

Եթե Փաշինյանն այդքան ուժեղ տղա է, թող մեկ անգամ էլ ասի՝ Ռուսաստանը մեղավո՞ր է Ապրիլյան պատերազմի մեջ, թե՞ ոչ, թող կրկնի այն, ինչն ասում էր ժամանակին

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հեղափոխության հերթական երկրորդ փուլ է հայտարարում, որովհետև մեկ տարվա ընթացքում ես երկրորդ փուլի առնվազն 3-4 դեպք եմ հիշում, երբ պաշարում էին Ազգային ժողովը, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին կազմակերպում, և այլն… Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում երկրում որևէ ինստիտուտ, ճյուղ, որն իր ուղղակի ազդեցության տակ չէ։ Անցյալ տարվա մայիսին նա կուլ տվեց ՀՀ գործադիր իշխանությունն ու դարձավ վարչապետ։

Անցյալ տավա հոկտեմբերին նա կուլ տվեց Ազգային ժողովը, ու ունեցանք այն ԱԺ-ն, որն այսօր դժվար է անվանել ՀՀ թիվ 1 քաղաքական մարմին։ Այս ընթացքում նա փորձում էր կուլ տալ նաև իշխանության 4-րդ ճյուղին՝ ազատ մամուլին, ու վստահ եմ, որ այդ հարձակումները դեռ կշարունակվեն։ Երեկ նա հարձակվեց 3-րդ ճյուղի՝ դատական իշխանության վրա։ Ակնհայտ է, որ այս մարդու համար ժողովրդի մեջքի հետևը պախկվելը դարձել է սեփական հիվանդագին քաղաքական ամբիցիաները թաքցնելու և ժողովրդի անվան տակ երկրում տոտալիտարիզմ հաստատելու անհաջող փորձ»,- «5-րդ ալիքի» եթերում երեկ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վերջինիս պնդմամբ՝ նա պարզապես օգտագործեց պահը Ռոբերտ Քոչարյանի գործի առիթով ու գրոհեց դատական իշխանության վրա, և այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի երեկվա պոռթկումը պետք չէ դիտարկել՝ որպես անհավասարակշիռ քաղաքական ղեկավարի զգացմունքային որոշում։

Ա. Աշոտյանը կարծում է, որ սա հաշվարկված էր, այլ բան է, որ տապալվեց 3 ֆրոնտով՝ Սահմանդրության հետ խնդիրներ ունենալու մասով, որի համար վարչապետը պատասխան է տալու, միջազգային կազմակերպությունների՝ այդ ակցիան անարձագանք թողնելու և սեփական իշխանությունն ապալեգիտիմացնելու տեսանկյուններից։

«Նա սովոր էր կուրծք ծեծելով ասել, որ ունի հազարավոր աջակիցներ, որոնք, պարզվում է, ըստ Փաշինյանի աջակից Դանիել Իոաննիսյանի՝ 1100 հոգի էր՝ ողջ հանրապետությունով մեկ։ Ընդ որում, բոլոր մարզպետներին ու պատգամավորներին հրահանգված էր ապահովել ակցիայի մարդաշատությունը։ Հանրությանը դեռևս անհայտ, բայց ժամանակին տասնյակ-հազարավոր ձայներ հավաքած այդ պատգամավորները հավակնում էին դառնալ պետության ներսում Փաշինյանի աջ ձեռքերը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ վարչապետի պրոբլեմն այն էր, որ այդ անհաջող որոշումը կոնսոլիդացրեց քաղաքական դաշտը, ովքեր հասկանում էին, որ պետք է կանխել Հայաստանը վերջնականապես թաղելու այդ սպառնալիքը։

Ըստ բանախոսի՝ այս ակցիան ևս մեկ խնդիր ի հայտ բերեց. Որ հասարակությունը վերջնականապես հասկացավ, որ երկիրը չունի Սահմանադրության երաշխավոր, և նախագահ Արմեն Սարգսյանը՝ որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, իր տեղում չէ։

Արմեն Աշոտյանը տարակուսում է, որ երկրի ղեկավարը, ում ենթարկվում է երկրում տառացիորեն յուրաքանչյուր կանոն, և, ով հայտարարում է, որ դատական համակարգը կոռումպացված է և վիրահատական միջամտության կարիք ունի, մեկ տարի իշխանության ղեկին լինելով՝ չի կարողանում որևէ դատավորի վրա այդ մեղադրանքով գործ հարուցել։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը որոշեց քննության առարկա դարձնել 2016թ. ապրիլյան պատերազմը, Արմեն Աշոտյանն ասաց, որ պարզապես Փաշինյանը փորձելու է անկյուն գցել Հանրապետական կուսակցությանը, Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին, բոլոր այն մարդկանց, ում այս գործի շրջանակներով հնարավոր կլինի դեմ տալ պատին։

«Նիկոլ Փաշինյանի մոտ բնավորություն է դարձել զոհերի արյան վրա կառուցել քաղաքական ծրագրեր ու քաղաքական կարիերա։ Նա դա երկար ժամանակ անում էր ու անում է առ այսօր՝ շահարկելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը, հիմա փորձելու է նույն մեխանիզմով շահարկել ապրիլյան պատերազմում իրենց կյանքը տված զինվորների ու քաղաքացիական բնակչության հիշատակը»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ, եթե Փաշինյանն այդքան ուժեղ տղա է, թող մեկ անգամ էլ ասի՝ Ռուսաստանը մեղավո՞ր է ապրիլյան պատերազմի մեջ, թե՞ ոչ, թող կրկնի այն, ինչն ասում էր ժամանակին, և, եթե ինքն իրոք հավատում է իր ասածին, ապա այդ հայտարարությունից հետո անմիջապես պետք է պաշտոնանկ աներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ով նախարարի առաջին տեղակալն էր ապրիլյան պատերազմի օրերին։

 

website by Sargssyan