Աբխազիայում շարունակվում է անժամկետ բողոքի ակցիան. նախագահը հայտարարել է իշխանության զավթման փորձի մասին
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, որ երկրում իշխանության զավթման փորձ է իրականացվում, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Վերջին օրերին նկատվող փաստերը վկայում են երկրում իշխանությունը զավթելու փորձի մասին»,-ասել է Հաջիմբան՝ նկատելով, որ ընդդիմության գործողությունները սրում են երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը:
Աղբյուրը նշում է, որ Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում է անժամկետ բողոքի ակցիան, որին մասնակցում է մոտ 200 մարդ:
Ցույցերի պատճառով Սուխումիում կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը: