Իրանը սկսել է քառակի մեծացնել ցածր հարստացման ուրանի արտադրության ծավալը
Իրանը քառակի ավելացրել է ցածր հարստացված ուրանի (3,67%) արտադրության ծավալը, հաղորդում է РИА Новости-ն՝ Tasnim գործակալությանը հղումով: Այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Ներկայացուցչի խոսքով՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի վերջին որոշմամբ ցածր հարստացման ուրանի արտադրության ծավալի մեծացումը սկսվել է մայիսի 20-ից:
Հիշեցնենք, որ Իրանն ԱՄՆ-ի` իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալուց մեկ տարի անց՝ մայիսի 8-ին, հայտարարել էր, համաձայնագրի մի շարք կետեր կատրումից հրաժարվելու մասին, մասնավորապես՝ հարստացված ուրանի և ծանր ջրի մասով: