Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից
Վարչապետի ելույթը կարելի է անվանել պատմական:
Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության:
Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձևակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք...
Թվում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստորեն կա, և վարչապետի նույն ելույթում:
Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից:
Գիտակցե՞ց արդյոք - ի՞նչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը - շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ իր երևակայության ծնունդ - եզրույթը:
Հ.Գ. Կարծում եմ այս ելույթի ու կապիտալի արտահոսքի՝ ուղղակի ու անուղղակի կապերի մասին կարտահայտվեն տնտեսագետները...
Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից