Շվեդիայի դատախազությունը Ասանժին ձերբակալելու օրդեր է պահանջել
Շվեդիայի դատախազությունը Ուպսալա քաղաքի շրջանային դատարանից հեռակա ձերբակալության օրդեր է պահանջել սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի համար:
Այս մասին հայտնում է Russia Today-ը` հիշեցնելով, որ ներկայում Ասանժը գտնվում է Մեծ Բրիտանիայի բանտերից մեկում:
Շվեդիայի իշխանություններն օրդերը պահանջել են այն պատճառով, որ երկրում կրկին հետաքննություն է սկսվել բռնբարության համար մեղադրվող Ասանժի դեմ: Ավելի վաղ այդ գործը փակվել էր:
Հիշեցնենք, որ Ասանժը 2012թ. մինչ 2019թ. ապրիլը գտնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում, որտեղ քաղաքական ապաստան է ստացել՝ խուսափելով Շվեդիա արտահանձնումից:
Նա մտավախություն ունի, որ Շվեդիա արտահանձնվելուց հետո իրեն կարող են ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան մահապատիժ է սպառնում գերգաղտնի պետական տեղեկությունները WikiLeaks-ի միջոցով հրապարակելու համար: