Զելենսկին եկել է ոտքով, Կլիչկոն՝ հեծանվով. Ուկրաինայում մեկնարկել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը (լուսանկարներ)
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ոտքով է եկել իր երդմնակալության արարողությանը, որը մեկնարկել է Գերագույն ռադայի շենքում, հայտնում է gazeta.ru-ն:
Այժմ նա արդեն գտնվում է միջոցառման անցկացման վայրում:
Մինչդեռ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախընտրել է էլեգանտ կոստյում հագնել ու հեծանվով գալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում կայացել էր նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում հաղթել է շոումեն Զելենսկին: