Սաակաշվիլիի կինը պարտվել է Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, պարտվել է Զուգդիդիի (Սամեգրելո երկրամաս) քաղաքապետի ընտրություններում՝ հավաքելով ձայների 42․75 տոկոսը, մինչդեռ նրա մրցակիցը հավաքել է 54․45 տոկոս ձայն։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային։
Ռուլովսի մրցակիցն էր իշխող «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածու Գեորգի Շենգելիան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուլովսը հարձակման թիրախ էր դարձել։