Սաակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին «գրոհել» Վրաստանի իշխանություններին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ստեղծած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամներին կոչ է արել գրոհել քաղաքապետերի ընտրություններում, որոնք այսօր անցկացվում են երկրում:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին նա տեղեկացրել է սոցցանցում տեղադրված տեսաուղերձի միջոցով: Վերջինս հայտարարել է, որ անհրաժեշտ է հարձակվել ներկայիս իշխանությունների վրա, որոնք արդեն պարտություն են կրում:
Վրաստանի նախկին ղեկավարը հավելել է, որ վրաց ժողովրդին ամեն անգամ զրկում են ընտրություններից՝ կեղծելով դրանք:
Ավելի վաղ Սաակաշվիլին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ էր տվել չսիրաշահել Ռուսաստանին, որը, իր կարծիքով, «ընդունակ չէ պայմանավորվածությունների»: