Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանություն է ուզում հաստատել
Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից
Այս գրառումից հետո նա նաեւ ավելացրել է.
Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը:
Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն:
Իսկ հետո նաեռւ գրել է.
Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում: