«Նա ռևանշի է պատրաստվում». Սաակաշվիլին խորհուրդ է տվել Զելենսկիին ուշադիր լինել Պորոշենկոյի հետ պայքարում
Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է մոռանա Ռուսաստանի հետ բանակցությւոնների մասին, ինչպես նաև իր ողջ ուշադրությունը սևեռի Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ պայքարին: Նման հայտարարություն Սաակաշվիլին արել է «Նաշ» հեռուստաընկերության եթերում:
Սաակաշվիլին պարզաբանել է, որ Պորոշենկոն մի քանի ամսից Զելենսկիից ընտրություններում կրած պարտության համար ռևանշի հույսով մի շարք միջոցներ է ձեռնարկում: Նա մասնավորապես նշել է, որ Պորոշենկոն շինծու պատրվակով փոխել է Սահմանադրական դատարանի նախագահին:
«Ուկրաինան ստվերային պետություն է, այնտեղ մինչև հիմա ամեն ինչ ետնաբեմում է որոշվում, իսկ Զեկելսկիին ասում են. «Բարի գալուստ մեր ակումբ, արի մեզ մոտ՝ ետնաբեմ, և այնտեղ մենք ամեն ինչ կլուծենք»: Այն, ինչ անում է Պորոշենկոն, մի քանի ամսից ռևանշ իրականացնելու համար է»,- ասել է Օդեսսայի նախկին քաղաքապետը:
Խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների մասին՝ Սաակաշվիլին հավելել է. «Մոսկվայի հետ ցանկացած տեսակի սիրաշահումները և միայն երկկողմ բանակցությունները ոչինչ չեն տա, քանի որ Մոսկվան նույնպես ունակ չէ համաձայնության գալու»: