Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը Հայաստանը կմասնակցի փոխվարչապետի մակարդակով
Մայիսի 20-ին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Վերջինս նաև նշեց, որ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ներկա կլինի նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։