Բրիտանիայում Բորիս Ջոնսոնը վարչապետի ցանկալի թեկնածու է
Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ներկայիս վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականից հետո, ըստ հարցումների, ամենացանկալի վարչապետի թեկնածուն է: Այս մասին հայտնում է The Times թերթը:
YouGov սոցիալական հարցումների ծառայության տվյալներով՝ Բորիս Ջոնսոնին աջակցում է հարցվածների 39 տոկոսը: Իսկ երկրորդ հորիզոնականում Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբն է՝ 13 տոկոսով:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բորիս Ջոնսոնը ծրագրում է մասնակցել ընտրություններին: