Սաուդյան Արաբիայի թագավորը շտապ գագաթնաժողով է հրավիրել
Այս թեմայով
- Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը աջակցում են Սուդանի ռազմական խորհրդին
- Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջական կապ ունեն սաուդացի ընդդիմադիր լրագրող Խաաշկղիջիի անհետացման հետ. The Washington Post
- ԱՄՆ-ն կպարզի, թե ինչ է տեղի ունեցել անհետացած սաուդցի լրագրող Հաշքաջիի հետ
- WP. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ցանկանում էր գայթակղիչ առաջարկությամբ Հաշքաջիին երկիր կանչել
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը արաբական երկրների առաջնորդների շտապ գագաթնաժողով է հրավիրել, որը պետք է անցկացվի ոչ ուշ, քան մայիսի 30-ին, փոխանցում է РИА «Новости»-ն։
Այդպիսի վճռական պահանջի պատճառը Իրանի հետ հարաբերությունների սրումն է։
Երկրի ՆԳՆ-ն միջազգային հանրությունից պահանջել է կոշտ դիրքորոշում պահպանել Իրանի նկատմամբ և արգելել «քաոսի սերմանումը»։
ԱՄԷ-ում Սալմանի պահանջը ողջունել են՝ ընդգծելով, որ եկել է վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը, որպեսզի աշխարհում կայունություն և խաղաղություն հաստատվի։