Բայրոնը հայերեն է սովորել խորհրդավոր սիրո կղզում
Ավստրալական հայտնի The Australian պարբերականը հոդված է հրապարակել Վենետիկի հայտնի Սուրբ Ղազար կզղու մասին, որը տարիներ շարունակ համարվում է հայագիտության համաշխարհային կենտրոններից մեկը և տարբերվում է մյուս բոլոր կղզիներից: Փոխանցում է Rusarminfo-ն:
Հոդվածում խոսվում է անգլիացի մեծանուն գրող Ջորջ Բայրոնի մասին, որը հատուկ սեր էր տածում այս կզղու նկատմամբ: Նշվում է, որ նա Սուրբ Ղազարում էր «փրկություն» գտել և հատուկ ժամանել էր այդ վայրը` Մխիթարյան միաբանության հետնորդների միջոցով հայերեն սովորելու նպատակով:
17-րդ դարում Կիլիկիայում ապրում էր նշանավոր գրող և թարգմանիչ Մխիթարը, որը նպաստել է հայկական գրերի վերածնունդին։ 1717 թվականին նա իր մի շարք հետևորդների հետ փախել էր օսմանյան հետապնդումներից և սկսել էր գործունեություն ծավալել Հռոմի Պապի հովանու ներքո։
Նշվում է, որ Բայրոնը Սուրբ Ղազար կզղին համարում էր յուրահատուկ վայր` լի բազում գաղտնիքներով և յուրօրինակ զգացողություններ ուներ այս վայրի հանդեպ: Նա, իտալացիների բնորոշմամբ, «հայկական» կղզի էր այցելել 1816 թվականին` հայկական մշակույթն ու լեզուն ուսումնասիրելու նպատակով: