Պոզները կանխատեսել է մարդկության ողբերգական ավարտը
Ռուս լրագրող Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ վատատեսորեն է տրամադրված մարդկային ճակատագրի հանդեպ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Պոզներ օնլայն» կայքին:
Նրա կարծիքով՝ մարդկությունը չի սովորում սեփական սխալների վրա:
«Կարծում եմ՝ անընդհատ կրկնում ենք մեր սխալները: Կլիմայի փոփոխությունը, օդի աղտոտվածությունն ու այլ մարտահրավերներ ողբերգության են հանգեցնում: Ինչ-որ պահի մարդիկ դա կհասկանան, սակայն ուշ կլինի»,- ասել է նա:
Պոզները եզրափակել է, որ կյանքի իր ընկալումները բավականին վատատեսական են, սակայն որոշ հարցերում պահպանում է լավատեսական տրամադրվածությունը: