«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանն այսօր՝ մայիսի 18-ին որոշեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել կալանքը։
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Միջադեպը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ընթացքում դատարանի առաջ տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ։