Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, քննարկվել են ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցեր: