Շվեյցարական կինոթատրոնը աթոռները երկտեղանի մահճակալներով է փոխարինել
Les Cinemas Gaumont Pathe կինոթատորնների ցանցը Շվեյցարիայում նոր կինոթատրոն է բացել, որտեղ հանդիսատեսը կարող է երկտեղանի մահճակալներում, այլ ոչ թե ավանդական աթոռներում ֆիլմ դիտել, գրում է 20 Minuten-ը:
Հրատարակությունում պատմել են, որ Շպրայտենբախ կոմունայի Pathe կինոթատրոնում VIP-Bedroom է հայտնվել, որն ունեն կարգավորվող գլխակալներ, բարձեր եւ մահճակալին կից փոքր պահարաններ: Բացի այդ մուտքի մոտ այցելուներին հողաթափեր են տալիս:
Կինոթատրոնի ղեկավարությունն ընդգծել է, որ անկողինը փոխվելու է յուրաքանչյուր սեանսից առաջ:
VIP-Bedroom-ի այցելությունը կարժենա 49 շվեյցարական ֆրանկ, այդ գնի մեջ է մտնում ոչ միայն ֆիլմի դիտումը, այլեւ անվճար նախուտեստը եւ ըմպելիքները: