Անչափահաս երեխաները մասնակցում են ընդդեմ Քոչարյանի ակցիային․ (տեսանյութ)
Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիային այսօր մասնացկում են անչափահաս երեխաներ։ Երեխաներից մեկը ձեռքին պահել էր «Իմ ապագան ապահով է լինելու ռոբին բանտում պահելով» գրությամբ պաստառ։
Երբ Factor.am-ը փորձեց փոքրիկից հետաքրքվել՝ տեղյակ է, թե ինչու է ինքն այստեղ, փոքրիկը խուսափեց պատասխանել, իսկ նրան միացած մեծահասակ աղջիկը, որը ևս բավականին երիտասարդ էր, նշեց․ «Տանը պիտի մնար մենակ, եկավ»։ Դիտարկմանը՝ ինչո՞ւ է ձեռքին նման գրությամբ պաստառ պահել, նա անչափահաս է և իրավունք չունի, չարձագանքեցին և հեռացան։ Մանրամասները՝ տեսանյութում։