Սեւ արջը հասել է քաղաք եւ հայտնվել ծառի վրա՝ փորձելով թաքնվել ոստիկանությունից
Ոստիկանությունը հայտարարել է ծառից սեւ արջի (բարիբալա) փրկության մասին այն բանից հետո, երբ դժբախտ կենդանին Բոստոնի արվարձանից՝ Առլինգթոնից միայնակ հասել է քաղաք, հաղորդում է UPI-ն:
Ավելի վաղ Առլինգթոնի ոստիկանության բաժինը հաղորդել էր այն մասին, որ 07:40-ին տարրական դպրոցի մոտ նկատվել է փողոցով շրջող արջ:
Դեպքի վայր ժամանած կենդանիների վերահսկողության մասնագետները շրջապատել են արջին: Սակայն կենդանին պատրաստ չի եղել հանձնվել եւ ծառ է բարձրացել: Ի վերջո նրան քնեցրել են տրանկվիլիզատորներով եւ անասնաբուժական կլինիկա տեղափոխել:
Արջը մոտ 2-3 տարեկան է եւ նրա քաշը ավելի քան 63 կգ է:
Բարեբախտաբար կենդանին ոչ ոքի չի վնասել եւ վնաս չի պատճառել: