«Վրաստանում ժողովրդավարությունն ու տնտեսությունը զարգանում են՝ չնայած ռուսական շրջափակմանը». Զուրաբիշվիլի
Վրաստանի՝ դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն ճանապարհին հավելյալ դժվարություններ կան՝ պայմանավորված այդ երկրի «շրջափակված» լինելով:
Ինչպես գրում է apsny.ge-ն, այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Տալլինում Էստոնիայի նախագահի հետ հանդիպումից հետո ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու հավակնություններն արտացոլված են Վրաստանի սահմանադրության մեջ: Չնայած Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների շրջափակմանը՝ մեր երկրում ժողովրդավարությունն ու տնտեսությունը նորից զարգացում են ապրում: Եթե Ռուսաստանի նպատակն այդ ճանապարհը փակելն էր, ապա նրանք այդ նպատակին չհասան»,- հայտարարել է նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը հայտնել են բաց դռների քաղաքականության մասին, ինչը Թբիլիսիում հաստատել էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը, իսկ ավելի ուշ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: