Համբուրվող ոզնիներ. հազվադեպ լուսանկար
«Համբուրվող ոզնիներ են լուսանկարել Նիժնի Նովգորոդում։ Նման ֆոտոները հազվադեպ են»,- «Ինտերֆաքսը» մեջբերում է մարզկոմի կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության վարչության ներկայացուցչին։
Մասնագետները նշում են, որ ձմեռային քնից հետո սովորական ոզնիների մոտ սկսվում է զուգավորման սեզոնը, եւ կոչ են արել բնակիչներին ուշադիր լինել ու հետեւել հրդեհային անվտանգության կանոններին անտառներ այցելելու ժամանակ։
«Ոզնիների մեկ ծինի դեպքում՝ մայիսից-հոկտեմբեր շրջանում, ծնվում են հինգ-վեց փոքրիկներ։ Ապագա մայրը դրանց աճեցման համար տեղ է պատրաստում փոփուկ խոտերով եւ չոր տերեւներով։ Դրա համար էլ այնքան կարեւոր է գարնանը չայրել չոր խոտը»,- ասվում է հաղորդագրությունում։