Հերոս հայր-արագիլը հրդեհի ժամանակ հոգում է ապագա սերնդի մասին (տեսանյութ)
Ամուրի մարզում հրդեհները հսկայական տարածք են ընդգրկել. այրվում է 1,4 հազար հեկտար տարածք։ Էլեկտրալարերին բույն հյուսած թռչունները թեեւ անհանգստացել են տարածվող կրակից, բայց որոշել են մնալու ու սպասել, մինչեւ ձագերը դուրս գան ձվերից։ Առաջին տեսանյութն արվել է ապրիլի 28-ն, իսկ մայիսի 13-ին արդեն փոքրիկ արագիլները ձվերից դուրս էին եկել, տեղեկացնում է Nat-geo-ն։
Արագիլները մոնոգամ թռչուններ են եւ կարող են մեկ զուգընկերոջ հետ մնալ մինչեւ կյանքի վերջ։ Հեռավորարեւելյան արագիլը (լատ.՝ Ciconia boyciana) բույն հյուսում է ծառերին կամ բարձր սյուներին՝ մի բույնն օգտագործելով մի քանի տարի։ Թռչունները 2-6 ձու են ձվադրում ապրիլի վերջին՝ հերթով հոգալով նրանց մասին. ցերեկը նրանք փոխում են դերերը։ Ամուրի մարզից արված կադրերում ցերեկվա ժամ է, դրա համար էլ տեսախցիկի օբյեկտիվը որսացել է հերոս արագիլ հորը։
Թուխսը տեւում է մոտ 33 օր։ Հենց նոր ձվից դուրս եկած ձագուկները տեսողություն ունեն, բայց շատ անօգնական են. ծնողները կերակրում են նրանց կտուցներով։