Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը շարունակվում է (ուղիղ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, այսօր շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:
Երեկվա նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանն ինչպես նաև խմբի մյուս անդամները միջնորդությամբ հանդես կգան այսօր:
Այսօր նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր ևս դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում։