Ամերիկացի քանդակագործի «Ճագարը» վաճառվել է ռեկորդային՝ 91․1 մլն դոլարով
Ամերիկացի հայտնի քանդակագործ Ջեֆ Կունսի «Ճագարը» արձանը Նյու Յորքում Christie’s աճուրդի տան կողմից վաճառվել է 91․1 մլն դոլարով։ Այն աճուրդում համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել դեռևս ողջ արվեստագետի համար։
Չժանգոտվող պողպատից պատրաստված քանդակը ստեղծվել է 1986 թվականին։
Նախկին ռեկորդը պատկանել է անգլիացի նկարիչ Դևիդ Հոքնիին։ Նրա հեղինակած «Նկարչի դիմանկարը» 2018 թվականի նոյեմբերի 16-ին Christie’s-ի կողմից վաճառվել էր 90․3 մլն դոլարով։