Նյու Յորքի քաղաքապետը որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին
Նյու Յորքի դեմոկրատ քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն հայտարարել է 2020 թվականին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով քաղաքապետի ներկայացուցչին։
Նախագահական մրցապայքարին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարելուց հետո Դե Բլազիոն կնոջ հետ ուղևորվել է Հարավային Կարոլինա և Այովա՝ ընտրազանգվածի հետ հանդիպման։ Շրջագայությունը կտևի 4 օր։
Ավելի վաղ նախագահական ընտրապայքարին մասնակցելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարել էր ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը։