1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 օգոստոսի 2019թ., 00:00
Վովային այցելել են ու աշխատանքից զրկվել Խաչիկ Հակոբյանը նոր պաշտոն ունի. ինչու էր նա ազատվել քաղաքապետարանից Չնայած իշխանությունը խոսում է Ճանապարհաշինության բումի մասին, բայց աշխատանքը կանգ է առել. փողերը չեն տալիս Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են 3D հոլովակ՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումների մասին Եվրամիությունը պատրաստվում է Թրամփի հետ առեւտրային պատերազմ վարել ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի վերաբերյալ Թրամփի կուսակցությունը Գրենլանդիան ԱՄՆ-ի կազմում պատկերող շապիկներ է թողարկել 2018թ.-ին համաներմամբ ազատ արձակված 650 անձանցից 91-ը կրկին կատարել են 184 հանցագործություն «Սպայկա»-ի մեքենաները՝ բեռնված մոտ 200տ դեղձով, 2 օր է, ինչ շարունակում են անորոշ վիճակով կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Հուսանք՝ Ջերմուկում հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ. Բեքարյան Հայ շախմատիստուհուն ադրբեջանական պատվիրակության պահանջով հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից Չինաստանը պատասխան լրացուցիչ մաքսատուրքեր է կիրառում ամերիկյան ապրանքների ներմուծման համար «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակեպությունը սկսում է անվճար կրթական ծրագրերի եւ վերապատրաստումների շարք Եթե այստեղ հանք եղավ, բնությունը վերածվելու է անապատի. Ամուլսարում հերթապահող գնդեւազցի Հանքի շահագործումը նշանակում է օրական մոտ 25 տոննա փոշի, հնարավոր չէ դա քաղաքի վրա չանդրադառնա․ նախկին մարզպետը՝ Փաշինյանին Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին Ասադի բանակը Իդլիբում նոր տարածքներ է վերցնում վերահսկողության տակ ՊԵԿ-ը միջազգային կոնֆերանս է իրականացրել. քննարկվել են էլեկտրոնային առևտրի հարկման խնդիրները Բելառուսը քննարկում է ամերիկյան նավթ գնելու հնարավորությունը Օրենքի փոփոխությունից հետո քրեական գործ կհարուցվի Թովմասյանի դեմ․ իշխանության նոր պլանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվում է 3 սկզբունքի վրա. ԱԳՆ մամուլի քարտուղարի հարցարույցը Ջոնսոնը եւ Մակրոնը իրենց մաչո են երեւակայում. Ֆրանսիացի նախագահը քիչ էր մնում պոկեր բրիտանացի վարչապետի ձեռքը Կիև է ժամանել Ռուսաստանի օմբուդսմենը Պուտինի շռայլության հերթական քայլը՝ Էրդողանին Քաղաքապետին աղբ անվանած Անիտա Հարությունյանին ծանր վիճակում Դուբայից շտապ տեղափոխել են Երեւան «Մենք հետխորհրդային հանրապետությունները լավերի և վատերի չենք բաժանում». Լուկաշենկո Անգրագետ Պողոսի ոդիսականը Շարունակվում են ոստիկանության ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում Եթե անվտանգ է հանքի բացումը, թող «Լիդիանը» բնակչության ապահովագրության գործընթաց սկսի. Գնդեւազցի «Ես ռիսկը տեսնում եմ. եթե առաջիկայում չաշխատենք, կարող ենք կորցնել այդ հնարավորությունը». Իշխան Զաքարյան Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը եւ ժամանակ ձգել. Աշոտյան Ուկրաինայում կրակոցներից հայ է վիրավորվել Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում չպատասխանեց լրագրողների հարցերին եւ մեկնեց հարակից համայնքներ Ինչ անել, եթե անծանոթ արտասահմանյան համարից զանգ է եկել. Տեսանյութ Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հարցրեք կարդինալին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին. ինչն է կաշկանդում Ն. Փաշինյանին` որոշել, որ Ամուլսարը հանք չպետք է դառնա Փաշինյանն էսօր էլ խաբեց, Գնդեվազ չեկավ. ինքը շատ ա ուզում, որ ոսկու հանքը բացվի, բայց մենք դեմ ենք. (տեսանյութ) Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել 71 հարկ ունեցող երկնաքերի կառուցման հայեցակարգը Այսքան բնակիչ է հավաքվել, բայց վարչապետը գնացել, տներում հանգստացողների կարծիքն է հարցնում. ջերմուկցի Երևանում է «Կամազ» մակնիշի ևս 5 աղբատար Օգոստոսի 25-27-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով «Միակ դիսկոմֆորտն այն է, որ մենք ինչ-որ X պահից էլ չենք լսում իրար». Փաշինյանը՝ ջերմուկցուն «Ղրիմը մեր հողն է, և ձգտելու ենք վերադարձնել այն». Զելենսկի Մեր արոտները ստիպողաբար են վաճառվել «Լիդիանին». Գնդեվազի բնակիչը պատրաստ է հետ վերադարձնել 4 մլն դրամը Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՔԿ Նավալնին ազատ է արձակվել Դաղստանում 28-ամյա պաշտոնյան կենսաթոշակ ստանալու համար կեղծել է տարիքը՝ այն մեծացնելով 34 տարով Ես ուզում եմ ռևանշ անցկացնել Նուրմագամեդովի հետ և վերադարձնել իմ տիտղոսը. Քոնոր Մաքգրեգոր Հաշվե՞լ եք, թե քանի երեխա է անոմալիաներով ծնվելու. ջերմուկցի բժիշկը՝ վարչապետի խոսնակին Օգոստոսին բանկային ոլորտում գրանցվել է աննախադեպ ակտիվություն. ՀԲՄ նախագահ Անասունի գողությունները մեր լեռներում չեն բացահայտվում, հետաքրքիր է ինչո՞ւ. Եզդի բնակչի բաց նամակը՝ Փաշինյանին Արջերի ընտանիքն անվրդով շրջել է Կամչատկայի փողոցներով Բակո Սահակյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը քննարկել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր Ռուսաստանը և ԱՄՆ-ը ՄԱԿ-ում մեղադրանքներ են փոխանակել Բրազիլիայի նախագահը մեղադրել է Մակրոնին նեոգաղութատիրության համար Քիմ Քարդաշյանի դուստրը վախեցրել է մայրիկի երկրպագուներին (տեսանյութ) «Սա ի՞նչ կուլտուրա է, ո՞նց կարելի ա էսքան արհամարհել ժողովրդին». Ջերմուկցիները դժգոհ են Ջերմուկում Փաշինյանի հանդիպումների ֆորմատից Մինչեւ հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել. Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի. Փաշինյան Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում. բնակվում է Ձորաղբյուրում. Երրորդ նախագահի գրասենյակ Մաքուր օդից եք խոսում, բա խի՞ եք տանը ծխախոտով. Փաշինյանը նկատողություն արեց Կա ամենօրյա մանիթորինգ, պիտի հասկանանք՝ այդ հանքն ինչ ազդեցություն ունի հողի, ջրի, աղմուկի վրա. Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչուհուն Լիտվան Amazon-ին կոչ է արել դադարեցնել սովետական խորհրդանիշներով հագուստի վաճառքը Երկրի ամենամեծ գրախանութը ՀՀ հպարտ քաղաքացիներին առաջարկում է «Երրորդ սեռ» գիրքը Ջերմուկի բնակիչները փակեցին Նիկոլ Փաշինյանի ճանապարհը Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ Ամեն ինչ չի տեղավորվել. Մոնիկա Բելուչիի համար սխալ չափսի լողազգեստ են ընտրել Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի գաղտնի կտակի մասին Չե՞ք կարծում, որ Էլարդ- զեկույցում կան բազմաթիվ հիմքեր քրգործեր հարուցելու համար. ՀԲՃ-ն հարցադրումներ է ներկայացնում Ինչպես ՀԱԿ-ի Զոյայի դուստրը հայտնվեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռին Գրելանդիայի հալչող սառույցները կարող են «մոլորակի վերջը» դառնալ Արտարժույթների փոխարժեքները՝ այսօր Ռոնալդուն չի բացառել, որ կմասնակցի 2022թ․ աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ն պաշտոնապես հետ է կանչել Թուրքիային արված իր առաջարկը Patriot հրթիռային համակարգի գնման մասին Արթուր Աբրահամը որդու հետ «Հանրապետականում» երկրպագել է «Արարատ-Արմենիային» (լուսանկար) Շոգը չի նահանջում Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ջերմուկ Դասախոս-նկարիչը լողափի մանրաքերերից հայտնի գլուխգործոցներ է վերստեղծել
Հարցում

Ի հայտ եկած փաստերից հետո ՀՔԾ պետը եւ գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան․ Արփինե Հովհաննիսյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատավարության ընթացքի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ։

Որպես իրավաբան՝ ինչպե՞ս եք գնահատում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:

Այս դատավարությանն անդրադառնալիս շատ կարեւոր է մի հանգամանք։ Գործի քաղաքական բնույթը, ենթատեքստը ու հիմքերը ակնհայտ են, բայց կա մի շատ կարեւոր «բայց»։ Նույնիսկ իրավական տեսանկյունից գործի բացակայության պայմաններում՝ մենք պետք է պատասխանենք մի հարցի։ Մենք ուզում ենք փակենք Մարտի մեկի էջը, թե ուզում ենք, որ ցանկացած հաջորդ իշխանություն բարձրացնի այս հարցը ու շարունակի քաղաքական դիվիդենտների ստացման էժան գործընթացը։ Ուզում ենք հարցերի վերջնական պատասխան, թե ուզում ենք տվյալ պահին քաղաքական իշխանության քիմքին հարիր գործընթաց կամ հանրության ցանկություններին բավարարող որոշում։ Հնարավոր է չէ՞, որ հիմա կայացված որոշումը որոշակի ժամանակահատվածում կրկին չբավարարի հանրության պահանջներին, արդյոք կրկին սկսվելո՞ւ է մեղավորներ փնտրելու նոր փակ շրջապտույտ։ Այս հարցը վերջնականապես կարող է լուծվել, եթե գործում լինի բացառապես իրավական տարր, ոչ թե քաղաքականը։ Հիմա, ցավոք, այն ինչ տեսնում եք, միայն քաղաքական է, իսկ եղած իրավական հատվածն էլ այն կերպ է իրականացվում, որ նվազագույնը զարմանք է առաջացնում, սկսում ես մտածել, որ երկրում իրավաբանությունը հոգեվարքի մեջ է։

Այսօր հետեւե՞լ եք դատավարությանը

Այո։ Դեռ նոր է սկսվել դատաքննությունը, սակայն մեկ մյուսին հետեւում են նախնական քննության մարմինների գործի ելքի համար ճակատագրական սխալները։ Այսօր Հայկ Ալումյանը հայտարարություն է արել, որ բացի Արշակի Կարապետյանից, ով ի դեպ վարչապետի խորհրդականն է, այլ ցուցմունք չի ուղարկվել դատարան։ Կամ քննիչը եւ դատախազը գործի նյութերից թաքցնում են ոստիկանությանն ուղղված ԱԱԾ այն նամակը, որը գործի լուծման համար ունի կարեւոր նշանակություն, որն ի դեպ ինքնին առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում։ Այն չի եղել ոչ կալանքի միջնորդության, ոչ էլ կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ, ինչի՞ վրա վստահ չեք։ Բա եթե գործն այդքան հիմնավոր է, կալանքը եւս, ինչո՞ւ եք թաքցնում ցուցմունքների մեծ մասը կամ կարեւոր փաստաթղթերը։ Այս ամենից հետո ՀՔԾ պետը եւ գլխավոր դատախազը թերեւս պետք է հրաժարական ներկայացնեին, քանի որ նրանք չեն կարողանում իրականացնել քաղաքական թիվ մեկ օրակարգն ու պատվերը ու վնասում են հենց Նիկոլ Փաշինյանին եւ երկրին։ Ինչպե՞ս կարող է խոսք գնալ բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության մասին, եթե դատարան է ներկայացվում անհրաժեշտ փաստաթղթերի միայն մի մասը։ Հարց է առաջանում՝ ինչի՞ց են «վախենում» ՀՔԾ պետը կամ գլխավոր դատախազը, որ փաստաթղթերի միայն մի մասն է ներկայացվում դատարան, կամ էլ լավ չի հսկում, որ ներկայացնեն։ Գուցե նրանից, որ ցուցմունքների մեծ մասը չի բխում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրությունից, թե՞ նրանից, որ վարչապետին ներկայացրել են մի բան, սակայն իրականում առկա է մեկ այլ իրավիճակ։ Եկել է ժամանակը, որ գլխավոր դատախազը եւ ՀՔԾ պետը իրենց իրավական սխալների պատճառով, պետք է բացատրություն տան հենց Նիկոլ Փաշինյանին, թե ինչու են ձախողում գործը։ Ի դեպ, անկախ նրանից՝ թե ես կամ այլ իրավաբաններ ինչ կարծիք ունեն, օրինակ՝ ՀՔԾ պետի եւ գլխավոր դատախազի մասնագիտական ունակությունների առկայության կամ բացակայության մասին, սա պետութւյուն է, իրենք էլ՝ պատասխանատու պաշտոնյաներ։ Ի դեպ, ազնվագույններին մի հարց էլ կա. գաղտնալսումների մասով հարուցած քրեական գործից ի՞նչ կա, ԱԱԾ ու ՀՔԾ պետերը ի՞նչ են ասել, հարցաքննե՞լ եք։

Ի դեպ, լավ կլիներ մինչեւ «դարի դատավարության» հրավերի հրապակային ծանուցում անելը, գլխավոր դատախազը պատասխաներ տարիներ առաջ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին.

Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում երեկ անչափահասները մասնակցել են բողոքի ցույցի՝ փաստացի ներքաշվելով ատելության քարոզի մեջ (ձեռքներին եղել են «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», “Rob Killer”, «դուխով» եւ այլ գրություններով պաստառներ)։

Սրա վերաբերյալ գնահատականը մեկն է՝ անթույլատրելի է երեխաներին ներքաշելը նման գործընթացների մեջ։ Ես չեմ ցանկանում քննարկել այդ պատանիների հասունությունը, սակայն չի կարող երկրում լինել առողջ միջավայր, եթե 14-15 տարեկան երեխաները ներքաշվում են քաղաքական դատավարություններին առնչվող ցույցերին։ Այս դեպքը ոչ թե պահանջում է այս կամ այն պատգամավորի կցկտուր արձագանքը, այլ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության եւ ոլորտի պատասխանատուների արձագանքը ։

Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարանին` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ, ըստ Ձեզ՝ ի՞նչ ընթացք այն կստանա։

Հատկանշական է, որ հենց Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյան են ներկայացրել երաշխավորություն։ Այս երաշխավորությունը եւս մեկ անգամ հավաստիացում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափելու քննությունց եւ կալանքի տակ չգտնվելով էլ՝ լրիվ մասնակցելու է դատավարությանը։ Ու հույս ունեմ, որ դատարանը, հաշվի առնելով նախագահ Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի զբաղվածությունը, կգտնի ավելի ճկուն եղանակ այդ մարդկանց երաշխավորությունը դատարանում հնչեցնելու համար, օրինակ՝ տեսակապով, որպեսզի երաշխավորության քննությունը կախված չի լինի նրանց Դատարան ներկայանալ կամ չներկայանալու հանգամանքից։ Ի դեպ, կալանքի տակ գտվելու հիմնավորումների մասով մեղադրանքի կողմը էլի տապալեց իր գործը՝ բացի քրեական դատավարության օրենսգրքի լեգալ բնորոշումներից ոչ մի փաստական տվյալ ու ապացույց չեղավ։

Ձեր գնահատականը ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ ծառայողական քննությամբ հնարավո՞ր կլինի բացահայտել եղելությունը։

Կապրենք, կտեսնենք։ Ակնհայտ է, որ Փաշինյանը պատահական չի հայտարարել այս մասին ու հենց այս փուլում։ Ում եւ ինչում է ուզում մեղադրել կամ ինչ է ուզում մաքրել ու ում վրայիցմ կիմանանք շուտով։

 

website by Sargssyan