Ադրբեջանում ցմահ ազատազրկման դատապարտվեց վերականգնողական կենտրոնը հրկիզելու մեջ մեղադրվող հիվանդը
Բաքվի դատարանը այսօր ցմահ ազատազրկման դատապարտեց վերականգնողական կենտրոնը հրկիզելու մեջ մեղադրվող Մահամադ Մամադովին: 2018 թվականին հիվանդանոցի հրդեհի հետևանքով 25 մարդ էր զոհվել: Միահարկ, փայտից կառուցված պետական այդ հիվանդանոցը թմրամոլների և ալկոհոլիզմով տառապողների բուժման ու վերականգնողական նարկոլոգիական կենտրոնն էր: 65-ամյա Մամադովը կենտրոնի հիվանդներից էր, ով բուժվում էր ալկոհոլիզմից:
Հիվանդանոցի երկու աշխատակիցներ մեղավոր են ճանաչվել անփութության և անվտանգության կանոնները խախտելու համար և դատապարտվել համապատասխանաբար՝ 3,5 և 4 տարվա ազատազրկման: Երրորդ աշխատակիցը պայմանական ազատազրկում է ստացել: