Առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ՝ բանակի. Քոչարյան
Այս թեմայով
- Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլ տվեց գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքել
- Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը շարունակվում է (տեսանյութ)
- Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը Դանիելյանի փոխարեն այլ դատավո՞ր է կայացրել. անակնկալ բացահայտում` դատարանում. (տեսանյութ)
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմելու են Վճռաբեկ դատարան
Դատարանում ուշագրավ հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը շարունակվում է:
Քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Քոչարյանը հայտարարեց. «10 սպանության փաստը այդ քրգործում ընդհանրապես չկա, բայց մի դրվագ այսպես անորոշ ձեւով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց… եւ այլն, ինքագիտակցության մեջ այդ թույնը լցնելու նպատակով:
Այլ հիմնավորում, թե ինչու են այդ դրվագը մտցրել այս մեղադրականի մեջ, ոչ մի բացատրություն չունի: Վահագենք զենքերը ամբողջությամբ փորձաքննել են, առնչություն չկա 10 սպանության հետ, եղել է Չերյոմուխայից, կարելի է ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ բանակի»: