Կառավարող վարչախմբի անկումը
Ամոթ եւ խայտառակություն է, երբ իշխանության համակիրները, աջակիցները հավաքվում են դատարանի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելով դատախազներին կամ իշխանության վերնախավին։
Ամոթը եւ խայտառակությունը հարյուրապատկվում է, երբ այդ գործողությանը մասնակից են դարձնում երեխաների։
Հայաստանի պատմության մեջ նման խայտառակություն չէր եղել։ Հիմա եղավ։
Այս ակցիան եւ դրան երեխաների ներգրավումը խորհդանշական է։
Հանրությունը հասկանում է, որ կառավարող ուժը աջակիցների խիստ կարիք է զգում, եւ որ իշխող վարչախումբն արդեն իսկ անկում է ապրում։
Հանրությունը վրդովվում է, որ Թուրքիայում մի տականք հայ երեխային խաբեությամբ իսլամ ընդունել պարտադրեց, բայց լռում են որ նման գրություններով պաստառներ են տալիս եւ կանգնեցնում դատարանի առաջ։
Վարդան Մխիթարյան
Top News.am