Բողոքի ակցիա՝ ընդդեմ և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը: Նիստը նշանակված է ժամը 13։30-ին: Առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցները:
Հիշեցնենք, որ դատավարության 3-րդ նիստն է, որի ընթացքում պետք է որոշվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը: Նախորդ նիստերն անցել են բավականին լարված: Պարբերաբար վիճաբանություններ են լինում կողմնակիցների ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը կողմ քաղաքացիների միջև: