Մալայզիայում բռնել են 4 մետրանոց մարդակեր կոկորդիլոսին
Մալայզիական Տավաու քաղաքում վայրի բնության վարչության աշխատակիցները բռնել են չորս մետրանոց մարդակեր-կոկորդիլոսին, որը կշռել է շուրջ կես տոննա: Այս մասին տեղեկացնում է տեղական Sinar Harian պարբերականը:
Ենթադրվում է, որ ապրիլի 23-ին կոկորդիլոսը սպանել է տեղի բնակիչ Զայնուդին Բեդդային: Վայրի բնության վարչության աշխատակից Սայլուն Արիսի խոսքով` 61-ամյա տղամարդուն գետի ափին մահացած գտնելուց հետո թակարդ-վանդակներ են դրվել: Օրեր անց հաջողվել է բռնել գիշատչին:
Նշվում է, որ թակարդները կշարունակեն մնալ գետի շրջակայքում, քանի որ վտանգավոր կենդանիները քիչ չեն: Պաշտոնական տվյալների համաձայն` 2010-2016 թվականների ընթացքում կոկորդիլոսները սպանել են Մալայզիայի 27 բնակչի: