«Ադրբեջանի հետ բանակցությունների Հայաստանին կմղի ժողովրդավարությունը». Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Բրյուսելում ելույցթ ունենալով Արևելյան գործընկերության երկրների նախարարների հանդիպման ժամանակ, անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, գրում է Trend գործակալությունը:
Մամեդյարովի խոսքով՝ անհրաժեշտ է կարգավորել Ղարաբաղյան հիմնախնդիրը, որպեսզի հնարավոր լինի գործի դնել տարածաշրջանի զարգացման և փոխգործակցության ներուժը:
«Ուզում եմ նշել, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումն այդ երկրին Ադրբեջանի հետ նյութական բանակցությունների անցկացման կմղի»,- ասել է արտգործնախարարը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ բանակցությունները պետք է հանգեցնեն նրան, որ «հարկադրաբար տեղահանվածներն իրենց տները վերադառնան»: