«Շնոր-հա-կա-լութ-յուն» Լյուքսեմբուրգի վարչապետը մի քանի փորձից հետո չկարողացավ արտաբերել բառը
Նիկոլ Փաշինյանին ընդունել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը:
Հատկանշական է այն, որ ջերմ ընդունելությունից հետո, ձեռքսեղմման ժամանակ Լյուքսեմբուրգի վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես կարող է ասել «շնորհակալություն» բառը հայերեն:
Նիկոլ Փաշինյանը հայերենով արտաբերեց «շնորհակալություն», իսկ Լյուքսեմբուրգի վարչապետը անգամ մի քանի փորձից հետո չկարողացավ բառն արտաբերել:
Կողմերը գնացին փակ կազմով հանդիպման: Դրան կհաջորդի վարչապետի հանդիպումը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահի և պատգամավորների հետ:
Հայտնի է, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կտրվի ճաշ:
Այնուհետև վարչապետը կմեկնի Բրյուսել: Եվրոպական խորհրդի շենքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից: