Կախեթիում հակակարկտային համակարգի հրթիռն ընկել է տան վրա
Կախեթիի շրջանի Ջուղանի գյուղում հակակարկտային համակարգի հրթիռն ընկել է բնակելի տան տանիքի վրա: Արկը վնասել էր տան տանիքն ու հատակը: Ընտանիքի բոլոր անդամները միջադեպի պահին գտնվել են տանը, սակայն նրանցից ոչ մեկը չի տուժել: Տեղեկությունը տարածել է Վրաստանի Հանրային հեռուստաալիքը:
Պատկան մարմինները պարզաբանումների համար արդեն դիմել են հակակարկտային հրթիռներ արտադրող բուլղարական կողմին:
Կենտրոնը խոստացել է տուժած ընտանիքին փոխհատուցել կրած վնասները:
ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել: Դեպքի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորներն ուղարկվել են փորձաքննության: