Մեծ Բրիտանիայում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է ճանապարհի վրա (տեսանյութ)
Ուելսի ավտոմայրուղիներից մեկում թեթևշարժիչային ինքնաթիռ է ընկել, որում գտնվել է 3 մարդ: Ինչպես հայտնում է Sky News-ը՝ օդանավում գտնվող անձանց հաջողվել է փրկվել: Նշվում է, որ նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Ընկնելուց հետո օդանավը հրդեհվել է:
Միջադեպը տեղի է ունեցել Աբերգավեննի քաղաքում:
Մայրուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, փակ է տրանսպորտի համար:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: