Թբիլիսիում ուժգին անձրևը և կարկուտը խնդիրներ են առաջացրել
Թբիլիսիում ուժգին անձրև է և կարկուտ: Ինչպես Վրաստանի «Առաջին ալիքին» հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնից, ահազանգերը եղել են ՝ Սանզոնա, Գլդանի և Դիղոմի թաղամասերից:
Գերատեսչության փոխանցմամբ` ուժեղ անձրևը և կարկուտը հեղեղել են բակերը, շենքերի մուտքերը, նկուղները և վնասել բնակելի շենքերի տանիքները: