Ի՞նչ կասեր Բելլա Քոչարյանն այսօրվա իշխանություններին, եթե հանդիպեր նրանց
Այս թեմայով
- Ռոբերտ Քոչարյանը դարձել է այսօրվա եւ վաղվա Հայաստանի քաղաքական լրջագույն գործոններից մեկը
- Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր մանրամասներ է պատմում հրադադարի հաստատման բանակցություններից
- Ուղղակի խայտառակություն է․ Բելլա Քոչարյանը՝ Աննա Հակոբյանի «զոհեր հանուն ոչնչի» թեզի մասին
- Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ, որովհետև ինքը ճշմարիտ է․ Բելլա Քոչարյան
«Կյանք եւ ազատություն» գրքի շնորհանդեսի ավարտին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը շփվեց լրագրողների հետ:
Հարցին, թե ի՞նչ կասեր նա այսօրվա իշխանություններին, եթե հանդիպեր նրանց, տիկին Քոչարյանն Aravot.am-ին պատասխանեց. «Ի՞նչ պիտի ասեմ, իրենց առանձնապես ասելու բան չունեմ: Ամեն բան այնքան հակառակ է իմ պատկերացումներին, որ ունեցա վերջին 30 տարիների ընթացքում ձեռք բերած փորձից: Իմ կարծիքով, այս ձեւով առաջին դեմքը չի կարող հասնել հաջողության կառավարման մեջ: Իմ կարծիքով, այս ձեւով կառավարել չի կարելի: Երեւի կան մարդիկ, որոնց լիացնում է դա: Չգիտեմ»: