Ստալոնեն ցույց է տվել «Ռոկկի» ֆիլմում նկարահանված կրիաներին, որոնք այսօր էլ իր հետ են (լուսանկարներ)
Քառանուերեք տարի առաջ երիտասարդ Սիլվեստր Ստալոնեն աշխարհին ներկայացրեց Ռոկկիին: Ֆիլմը և հատկապես իտալացու կերտած կերպարը հանրահայտ դարձան և մինչ օրս էլ շատ ճանաչված են: Բոլոր սերունդների ներկայացուցիչներին էլ քաջ հայտնի է «Ռոկկի Բալբոա» անունը:
Այս մասին գրելով՝ Boredpanda.com-ը հիշեցնում է ֆիլմում նկարահանված զույգ կրիաներին, որոնց Ռոկկին գնել էր կենդանիների խանութից Էդրիանին սիրահետելիս, որն աշխատում էր այդ խանութում: Զարմանալիորեն կրիաները, որոնք ստացել են Քաֆ և Լինք անունները, ողջ են և գտնվում են Ստալոնեի մոտ:
Վերջերս դերասանն ինքն է կիսվել կրիաների լուսանկարով: Կենդանիները Ստալոնեի մոտ են վերադարձել անցյալ տարի, իսկ կրիաների հետ սելֆին իտալացին հրապարակել է իր ինստագրամյան էջում՝ գրելով, որ նրանք արդեն 44 տարեկան են: