Մեգան Մարքլի հոր նախկին կինը կոչ է արել Թոմաս Մարքլին հեռու պահել երեխայից
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հոր նախկին կինը հայտարարել է, որ Թոմաս Մարքլը «սարսափելի» ծնող է եղել։ Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը։
Ռոսլին Մարքլի խոսքերով՝ իր նախկին ամուսինը չէր հետաքրքրվում երեխաներով, դավաճանում էր։ Նա կարծում է, որ հիմա էլ դժվար թե որևէ բան փոխվի։ Նա կոչ է արել Թոմաս Մաքլին հեռու պահել երեխայից։
Ռոսլին Մարքլը Թոմաս Մարքլի առաջին կինն է եղել։ Նրանք ամուսնացել են 1964 թվականին, ամուսնալուծվել՝ 1975-ին։