Արսեն Ավակովը կարող է Ուկրաինայի վարչապետ դառնա՞լ
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Իգոր Կոլոմոյսկին չի բացառել, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարող է երկրի վարչապետ դառնալ: Այդ մասին գործարարն ասել է «РБК-Украина»-ին տված հարցազրույցում:
«Կարող է, ինչո՞ւ ոչ: Նա կարող է որպես փոխզիջումային տարբերակ լինել շատերի միջև՝ անգամ չմասնակցելով խորհրդարանական ընտրությունների»,- ասել է Կոլոմոյսկին:
Ըստ նրա՝ Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններից հետո Ավակովը միանշանակ կառավարությունում կմնա:
«Իսկ երբ այս ամբողջ պատմությունը տեղի ունենա (խորհրդարանական ընտրությունները), ապա պետք է կոալիցիա ձևավորվի, ճի՞շտ է: Ավակովը հավանաբար կլինի այն մարդը, որը կկարողանա հավասարակշռել: Առնվազն ներքին գործերի նախարար կմնա, առնվազն»,- ասել է գործարարը: